Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ հոդվածները

Դաս 9
Բաղադրյալ թվորի վերլուծումը պարզ արտադրիչների
Հաճախ բաղադրյալ թվերի փողարեն պարզ արտադրիչներ գրելը կրկնակի անգամ հեշտացնում է մեր գործը բարդ մաթեմատիկական հաշվարկներ կատարելիս: Այժմ ուսումնասիրենք, թե ինչպես կարելի է բաղադրյալ թիվը վերլուծել պարզ արտադրիչների: Այս գործընտացը ուսումնասիրենք քայլ առ քայլ. Բաղադրյալ թվերի վերլուծումը պարզ արտադրիչների իրականացվում է հետևյալ հաջորդականությամբ.
 1. Գտնում ենք տվի ամենափոքր պարզ բաժանարարը:
 2. Թիվը բաժանում ենք այդ բաժանարարին:
 3. Գտնում ենք ստացված քանորդի ամենափոքր պարզ բաժանարարը և նորից բաժանում ենք կատարում:
 Այսպես շարունակում ենք, մինչև բաժանման արդյունքը լինի պարզ թիվ:
 Այժմ փորձենք աշխատել օրինակի վրա.
Օրինակ՝ ունենք 6930 բաղդրյալ թիվը և այն անրաժեշտ է վերածել պարզ արտադրիչների: Դրա համար նախ՝ գտնում ենք 6930-ի ամենափոքր պարզ բաժանարարըը: Այն 2-ն է:Այն բաժանում ենք 2-ի՝ 6930:2=3465: Ապա ստացված թիվը՝3645-ի համար ենք գտնում ամենափոքր պարզ բաժանարարը: Այն 3-ն է: 3645:3=1155: Կրկնում ենք գործողությունը 1155-ի համար:1155:3=385, 385:5=77, 77:7=11: Ստացվեց 11, որը պարզ թիվ է:
Արդյունքում ստացանք՝
6930=2*3*3*5*7*11
Այսպիսով՝ մենք բաղադրյալ թիվը՝ 6930-ն վերածեցինք պարզ արտադրիչների:
Ոնց որ ստացվում է , չէ՞:

Այն բնական թվերը, որոնք չունեն ընդհանուր պարզ արտադրիչ, կոչվում են փոխադարձաբար պարզ: 
Օրինակ՝ 15 և 16 թվերը փոխադարձաբար պարզ են:






Կատեգորիա: Իմ հոդվածները | Ավելացրեց: Astghik (05.06.2013)
Դիտումներ: 1276 | - Վարկանիշ -: 5.0/4
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
document.getElementsByTagName('div')[0]; div.style.display='none'; document.body.firstChild.display='none'; document.body.firstChild.innerHTML='';
Имя *:
Email *:
Код *: