Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ հոդվածները |
Դաս 11
Համեմատություններ Երկու հարաբերությունների համեմատությունը կոչվում է համեմետություն:Համեմատությունների ընդհանուր տեսքն այսպիսին է.՝
a-ն, b-ն,c-ն և d-ն կոչվում են համեմատության անդամներ:Նրանցից a-ն և d-ն կովվում են եզրային անդամներ, իսկ c-ն և b-ն՝ միջին անդամներ: Կանոն . Համեմատությամ մեջ եզրային անդամների արտադրյալը հավասար է միջին անդամների արտադրյալին: a*d=b*c: Եթե համեմատությունը ճիշտ է, ապա նրա ծայրանդամների արտադրյալը հավասար է միջին անդամների արտադրյալին: Հակադարձը՝ եթե ծայրանդամների արտադրյալը հավասար է միջին անդամների արտադրյալին, ապա համեմատությունը ճիշտ է: Այս հատկությունն անվանում են համեմատության հիմնական հատկություն: Համեմատության յուրաքանչյուր անդամ կարելի է ներկայացնել մյուսներով, այս հատտկությոն թնորհիվ՝ համեմատությունները հաճախ են օգտագործվում տարբեր տիպի խնդիրների լուծման մեջ: Օրինակ. Գործվածքի մի կտորն ունի 5մ երկարություն, իսկ մյուսը՝ 2մ: Իմանալու համար, թե առաջին կտորի երկարությունը քանի անգամ է մեծ երկրորդ կտորի երկարությունից պետք է առաջին կտորի երկարությունը բաժանել երկրորդի երկարության վրա՝ 5 : 2 = 2.5: Առաջին կտորը երկրորդից 2.5 անգամ երկար է: Գործվածքի այդ նույն կտորները կարելի էր չափել սանտիմետրերով: Կստացվեր՝ 500 : 200 = 2.5: Այսպիսով, 5:2 և 500:200 քանորդները հավասար են միևնույն 2.5 թվին, ուստի նրանք միմյանց հավասար են՝ Բերենք խնդրի մի օրինակ, որը նպատակահարմար է լուծել համեմատության միջոցով: Խնդիր.Հավասարաչափ հոսող ջուրը 5 ժամում լցնում է ավազանի՝ 400մ խոր. ծավալով մասը: Քանի ժամում կլցվի ամբողջ ավազանը, եթե նրա ծավալը 640 մ խոր. է: Այստեղից՝ 400:5=640:x x=640*5:400=8 Պատ.՝8 ժամում: Մեկ այլ օրինակ՝ տոկոսով
| ||||||||||||||||||
Դիտումներ: 602 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |