Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ հոդվածները |
Դաս 10
Երկու թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը և ամենափոքր ընդհանուր բազմապատիկը գտնելը պարզ արտադրիչների վերլուծելով Երկու բնական թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը հավասար է նրանց բոլոր ընդհանուր պարզ արտադրիչների արտադրյալին: Երկու բնական թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը գտնելու համար պետք է՝ 1.Այդ թվերը վերլուծել պարզ արտադրիչների: 2.Ստացված վերլուծություններում գտնել բոլոր ընդհանուր պարզ արտադրիչները: 3.Հաշվել բոլոր ընդհանուր պարզ արտադրիչների արտադրյալը: Ավելի լավ հասկանալու հար բերենք օրինակ՝ Գտնել 36 և 54 թվերի ամենամեծ ընդհաուր բաժանարարը: 36=2*2*3*3 54=2*3*3*3 Այստեղ ընդհանուր են 2-ը, 3-ը և 3-ը:Ըստ քիչ առաջ մեր սովորած կանոնի՝ Ամենամեծ ընդհանուր բաժանարարը կլինի 2*3*3=18: Այսպիսով՝ 36-ի և 54-ի ամենամեծ ընդհանուր բաժանարարը 18-ն է: Այս նախադասությունըմաթեմատիկորեն գրվում է հետևյալ կերպ՝ (36,54): --------------------------------------------------------------------------- Այժմ սովորենք թե ինչպես կարելի է գտնել թվի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը պարզ արտադրիչների վերլուծելու եղականով: դրա համար պետք է՝. 1.Տրված թվերը վերլուծել պարզ արտադրիչների: 2. Այդ թվերից երևէ մեկի վերլուծումը լրացնել մյուսի այն արտադրիչներով, որոնք չկան առաջին թվի վերլուծման մեջ: 3. Հաշվել ստացված թվերի արտադրյալը: Նորից փորձենք օրինակի վրա. Գտնել 18 և 24 թվերի ամնեափոքր ընդհանուր բազմապատիկը: 18=2*3*3 24=2*2*2*3 Ինչպես տեսնում ենք, երկու թվերի համար ընդհանուր են 2-ը և 3-ը:Այս թվանշանները բազմապատկում ենք 1 անգամ, իսկ որոնք ընդհանուր չեն՝ յուրաքանչյուրե 1 անգամ: արդյունքում կստացվի՝ 2*3(ընդհանուր թվանշանները)*3*2*2(ոչ ընդհանուր թվանշանները)=72 Ստացանք, որ 18-ի և 24-ի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը 72-ն է (որը բաժանվում է 18-ի և 24-ի վրա՝ առանց մնացորդի) որը մաթեմատիկորեն կարեի է գրել հետևյալ կերպ՝[18,24] ![]() | |
Դիտումներ: 1480 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |